Քրդերը Թուրքիայի 10 քաղաքներում ինքնավարություն են հաստատել

pkk_2465200b (1)Թուրքիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քրդական ուժերը լուրջ խնդիրներ են ստեղծել թուրքական պետության զինված ուժերի համար: Ինչպես տեղեկացնում են քրդալեզու լրատվամիջոցները Թուրքիայի մի շարք քաղաքներ Քրդստանի բանվորական կուսակցությունը վերցրել է իր վերահսկողության տակ:

Գավար, Սլոփի, Ջզիր, Շրնակ, Ջուլամերկ, Կոտե, Գմգլե, Ֆարկին, Դիջլա, Նսեդին քաղաքները և Դիարբաքրի Սուր թաղամասը հայտարարել են իրենց ինքնավարության մասին: Այս տարածքների քուրդ բնակչությունը հայտարարել է, որ հակադրաձ հարված կհասցնի իշխանական ուժերին, եթե նրանց նկատմամբ թուրքական բանակը հարձակումներ իրականացնի: Շատ թուրքագետներ այս իրավիճակը պատմական են համարում, քանի որ քրդերը լուրջ դիմադրություն են ցուցաբերում և կարողանում են ստիպել բանակին նահանջել: Սրան գումարած այն հանգամանքը, որը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել էր 13 տոկոս ձայն, իսկ նոր ընտրությունների դեպքում կարող է հավաքել ավելի քնա 20 տոկոս:

 


Այս թեմայով