Քրդերը Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ Աֆրինում Թուրքիայի գործողությունների

Գերմանիայի մի շարք քաղաքներում քրդերը փետրվարի 23-ի գիշերը բողոքի ցույցեր են անցկացրել՝ ընդդեմ սիրիական Աֆրինում Թուրքիայի իրականացրած ռմբակոծության:

Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, բողոքի ցույցեր են անցկացվել Բեռլինում, Բոննում, Դույսբուրգում, Դորտմունդում, Մինդենում, Բիլեֆելդում, Էսենում, Հաննորվերում, Համբուրգում և Ֆրանկֆուրտում: Կազմակերպված ակցիաներին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել:

Հաննովերում ցուցարարները վանկարկել են «Աֆրինն ամենուր է: Ամենուր դիմակայություն է»: Հիմնականում կայարանամերձ հրապարակներում հավաքված քրդերը կարգախոսներ էին վանկարկում և ծածանում էին իրենց դրոշները: Բոլոր ցույցերը խաղաղ են անցել: Ոստիկանության խոսքով՝ բողոքի ցույցերը մոտ մեկ ժամ են տևել:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ի ուշ երեկոյան թուրքական զորքերը հրետանային ռմբակոծության են ենթարկել Աֆրինը:

Քրդական կողմի հաղորդմամբ՝ թուրքական ուժերը թիրախավորված հարված են հասցրել մարդկանց շարասյանը, որոնք Աֆրին էին ժամանել տարբեր շրջաններից տեղի բնակիչների օգնություն տրամադրելու համար:

 


Այս թեմայով