Քվեարկել եմ հանուն նոր Հայաստանի. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը քվեարկել է հանուն հեղափոխության արժեքների և նոր Հայաստանի: ՀՀ առաջին փոխվարչապետը իր քաղաքացիական պարտքը  կատարեց Երևանի 8/07 ընտրատեղամասում: «Լավ տրամադրությամբ եմ եկել քվեարկելու:

Այս ընտրությունների ընթացքում խաթարող ոչ մի հանգամանք չի եղել: Ես քվեարկել եմ հանուն նոր Հայաստանի, հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի»,-լրագրողների հետ զրույցում շեշտեց նա:

Այս թեմայով