Քո նման խուժաններին բերել են խորհրդարան. Զարուհի Փոստանջյանը` Վարդան Այվազյանին

timthumbԱյսօր Ազգային ժողովում սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի բուռն քննարկումից և Վարդան Այվազյանի ու Նիկոլ Փաշինյանի լեզվակռվից հետո, երբ հայտարարվեց մեկ ժամ ընդմիջում, դահլիճից դուրս գալու ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարդան Այվազյանի հասցեին հնչեցրեց հետևյալ արտահայտությունը. «Քո նման խուժաններին բերել են խորհրդարան, սենց էլ պիտի լինի»,- ասաց Փոստանջյանը և դահլիճից դուրս եկավ: Այվազյանն էլ դուրս եկավ այն ժամանակ, երբ Փաշինյանն ու Փոստանջյանն արդեն դուրս էին եկել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Դիտվել է 1,231 անգամ
 


Այս թեմայով