Քուրդ կուսակցապետը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

A-portrait-of-Selahattin-DemirtasԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի առաջնորդն իր խոսքի սկզբում հիշատակել է Հրանտ Դինքի խոսքերը։ «Ինչպես ասել էր Հրանտ Դինքը, հայերը 101 տարի է, ինչ ցանկանում են ապացուցել, որ իրենց կոտորել են այս հողերում։ Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է։ 1915-ին երիտթուրքերի իրականացրած հանցանքները մեր օրեր քարշ տալու պարտավորություն չունենք։ Երբ նախկին սխալների հետ կառերեսվենք, ավելի ապահով կարող ենք նայել ապագային։

Դիտվել է 67 անգամ
 


Այս թեմայով