Քուրդ զինյալները Վանում իշխող կուսակցության անդամի են սպանել

ak-partili-baskana-hain-saldiri-2436426«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալները հարձակում են գործել Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Վանի Օզալփ շրջանում գրասենյակի ղեկավարի օգնական Այդըն Մուշթուի տան վրա։

 Հարձակման ընթացքում Այդըն Մուշթուն սպանվել է: Այս մասին գրում է թուրքական gazetevatan.com կայքը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Վան քաղաքում տեղի էր ունեցել հզոր պայթյուն. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մասնաճյուղի և նահանգապետարանի շենքի մեջտեղում գտնվող փողոցում մեքենա էր պայթեցվել:

 


Այս թեմայով