Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Քուրդ զինյալները սխալմամբ խաղաղ բնակիչների տանն են հարվածել

Քուրդ զինյալները սխալմամբ խաղաղ բնակիչների տանն են հարվածել

քուրդԹուրքիայի Դիարբեքիր նահանգի Բիսմիլ քաղաքում քուրդ զինյալները ցանկացել են պայթեցնել ոստիկանական մեքենան, սակայն հրթիռը հարվածել է խաղաղ բնակիչների տանը:

Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, պայթյունի հետևանքով զոհվել է 9-ամյա աղջնակ: Ընտանիքի 5 անդամներ վիրավորվել են: Տեղի ունեցածի համար թուրքական ոստիկանությունը մեղադրում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալներին: Ավելի վաղ այդ շրջանում պարետային ժամ էր հայտարարվել այն բանից հետո, երբ Շըրնաք նահանգում սպանվել էր զինյալ, որը ծնունդով Բիսմիլ քաղաքից է:

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy