Քուրդ ապստամբների մասին լուրը մեծ վտանգ է Հայաստանի համար

Ես չեմ ընդունում այն հատուկ ծառայությանը, որը զբաղված է հարցազրույցներ տալով, ԱԱԾ-ն ունի իր առջև դրված խնդիրներ, որոնք պետք է կատարի: Politik.am-ի հետ զրույցում, ասաց Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը,  խոսելով օրերս տարածված տեղեկություններից՝   RKK-ի քուրդ ապստամբները մուտք են գործել Հայաստան, իսկ  ԱԱԾ-ն ոչ  հերքում և  ոչ էլ հաստատում է այդ ամենը:

Անդրադառնալով օրերս՝  Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի այցին Հայաստան և վերոնշված դեպքերի միջև կապին, Եղիազարյանը շտապեց նշել, որ այցին վերաբերվում է նորմալ «առօրյա մի բան» և  դա չպետք կապել քուրդ ապստամբների հնարավոր մուտքը Հայաստան՝ թեմայի հետ.

«Սերգեյ Նարիշկինի այցը Հայաստան թեման դիտարկելիս պետք է հաշվի առնել՝ նախ մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, 2-րդ՝  Ռուսաստանը մեր ստրատեգիական գործընկերն է  տարբեր բնագավառներում, 3-րդ՝ տարածաշրջանում դեպքեր են տեղի ունենում ՝պատերազմներ, արյունահեղություններ, և բնական է այս պարագայում հատուկ ծառայությունների միջև պետք է ավելի ընդլայնված կապ լինի, քան խաղաղ ժամանակ»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Հնարավոր քուրդ  ահաբեկիչների կամ ապստամբների մուտքի վերաբերյալ խոսակցությունների ֆոնին, Գուրգեն Եղիազարյանը՝ նմանօրինակ հայտարության անդրադարձավ, որը տեղի էի ունեցել դեռևս 1994թ.-ին.

«1994թ.-ին Թուրքիան սկսեց մամուլում տարածել տեղեկատվություն առ այն, որ  Արմավիր քաղաքի մոտակայքում գործում է  2 ճամբար, որտեղ մարզվում են քուրդ ահաբեկիչներ՝  Թուրքիա թափանցելու համար, զուգահեռ պատրաստվում էր գործակալական ցանցի միջոցով 2 խումբ, որոնք պետք է անցնեին Արաքս գետը՝ օգնելու համար քուրդ ապստամբներին, ինչ էլ առիթ կհանդիսանար, որպեսզի թուրքերը խախտեին պետական սահմանը մտնելով Հայաստան՝  իբրև ճամբարները ոչնչացնելու նպատակով:

Այս հայտարարությունը մեզ համար եղավ ազդակ, որպեսզի ավելի ուշադիր լինենք նման հայտարարություններին, իսկ առհասարակ մենք ձևակերպումներ անելու առումով, պետք է շատ զգույշ լինենք, հակառակ դեպքում վաղը մյուս օրը այդ ամենը կօգտագործվի մեր դեմ»,- նշեց Ազգային անվտանգության նախկին փոխնախարարը հավելելով, որ եթե Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահական  մակարդակով արվում է նմանօրինակ հայտարարություններ, պետք է ուշադրություն դարձնել, քանի որ դա նշանակում է, որ նրանք ինչ որ մի բանի են պատրաստվում:

Գուգեն Եղիազարյանը նաև նկատեց, որ այս առումով մեր ղեկավարությունը  գտնվում է ծանրագույն վիճակում և անմիջապես խելքի չգալու պարագայում՝ մոտ պագայում, հասարակությանը կանգնացնելու են սարսափելի դրության առջև:

 

 


Այս թեմայով