Քոչարյանն ասել է, որ փող չունի

քոչարյան ռոբերտՄեր տեղեկություններով Ազգային անվտանգություն կուսակցության ղեկավար, մինչեւ վերջերս ընդդիմադիր քաղաքական գործիչ հանդես եկող Գագիկ Իսագուլյանը մոտ ապագայում պաշտոն կստանա, նա կնշանակվի ԼՂՀ նախագահի խորհրդական։ Տեղեկություններ կան, որ Իսագուլյանը հիասթափվել է ընդդիմադիր դաշտից, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանից, որի խորհրդականն է եղել նաեւ։ Ինչպես հայտնի է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Սահմանադրության փոփոխություններին դեմ լինելու մասին, սակայն որեւէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի արել։ Երբ Իսագուլյանը այս հարցով զրուցել է վերջինի հետ պատճառաբանություն է լսել ֆինանսների բացակայության մասին։ Իսագուլյանը որոշ օղակներում անկեղծացել է, թե Քոչարյանից այդ պատասխանը լսելիս քիչ է մնացել առաջարկի նրան հոգալ էլեկտրաէներգիայի սպառած գումարը։

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 248 անգամ
 


Այս թեմայով