Home » Real Politik » Քոչարյանի համար լավ կլինի, որ չվերադառնա

Քոչարյանի համար լավ կլինի, որ չվերադառնա

Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և սկսել է կադրեր հավաքագրել«ՀՀ ցանկացած քաղաքացի իրավունք ունի հավակնել նախագահի պաշտոնին։ Ինքը պետք է գնահատի հնարավոր է , թե հնարավոր չէ։Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ուրիշ հարց է թե հնարավորություն ունենալը»,-այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյան
Լարիսա Ալավերդյանի կարծիքով ավելի լավ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա քաղաքականություն.«Ավելի լավ է իր և ժողովրդի համար, որ նա չվերադառնա քաղաքականություն որպես նախագահ։ Իսկ առհասարակ վերադարձի համար անհրաժեշտ կլինի վստահություն դեպի իր ներկայացրած քաղաքական գիծը»,- ասաց տիկին Ալավերդյան։
ՀՀԿ-ական պատգամավորին չի անհանգստացնում Քոչարյանի նախագահական հավակնությունները.«Անհանգստանալու ոչինչ չկա, ցանկացած մարդ ինքն է որոշում դուրս գալ կամ մնալ քաղաքականության մեջ»,- ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյան։
Իսկ ահա Վահան Շիրխանյանը կարծում է, որ Քոչարյանը վերադառնալու հնարավորություն չունի.«Չեմ կարծում, որ Քոչարյանը երբևէ հնարավորություն կունենա քաղաքականություն վերադառնալ»,-ասաց նա:

Դիտվել է 101 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy