Քոչարյանի խոսնակը Ծառուկյանի ելույթի մասին

Fcrf0zR2mpUiWZTbEWa47SmZ4x-300x195Օրերս ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի տված գնահատականների շուրջ «Zham.am»-ը փորձեց ճշտել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը: Հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանի հայտնած մոտեցման մասին, որ երկրում պետք է տնտեսական քաղաքականության էական փոփոխություն, ինչը ենթադրում է հասաակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա, նրա մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմանյանը պատասխանեց. «Ես չէի ուզենա նրա ելույթի որևէ առանձին դրվագի վրա կանգ առնել ու գնահատական հնչեցնել: Բայց մենք գտնում ենք, որ համագումարի ընթացքում Ծառուկյանի կողմից հնչեցին բազմաթիվ օբյեկտիվ գնահատականներ Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին»:

 


Այս թեմայով