Քոչարյանը վերադառնում է. երբ կլինի հայտարարությունը

22408Երբ կառավարութան ղեկավար նշանակվեց Կարեն Կարապետյանը, լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուժեղացրել է իր դիրքերը և Կարեն Կարապետյանի նշանակմամբ պատրաստում է իր վերադարձը:

Հետագայում այս լուրերը հերքվեցին: Այս պահին մի բան հստակ է, որ  նոր դերաբաշխման արդյունքում քոչարյանական կադրերը բավական լուրջ դերեր են ստացել: Քոչարյանի վստահելի կադրերից Արմեն Գևորգյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ նախկին նախագահի  սիրելի կադր` Ալեքսան Հարությունյանը` նրա առաջին տեղակալ: Մի քանի այլ նշանակումներ էլ եղան, որոնք կապվում էին Ռոբերտ Քոչարյանի անվան հետ:

Վերջին օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել են տասնյակ էջեր, որոնք վճարովի գովազդների միջոցով տարածում են Ռոբերտ Քոչարյանի նախկին ելույթները և նրան վերաբերվող դրական հրապարակումները: Ակնհայտ է, որ քոչարյանական գովազդի արշավ է սկսվել:

Իհարկե այս պահին դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանը ինչպիսի վերադարձ է նախապատրաստել իր համար և երբ այն տեղի կունենա, սակայն մի բան հստակ կարելի է ասել, որ վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները կապ ունեն Քոչարյանի և նրա քաղաքական ծրագրերի հետ:

Դիտվել է 8,934 անգամ
 


Այս թեմայով