Քոչարյանը սխալ է համարում արտահերթ ընտրությունների հարցում շտապելը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է դեկտեմբերին արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանը ասել է ռուսական «ՌԻԱ» գործակալության հետ զրույցում․«Տակտիկական պլանում՝  հասկանալի պահվածք է՝ հասնել հաջողության հիմա։ Ռազմավարական պլանում ես տեսնում են խնդիրներ, որպես քաղաքական գործիչ դու հաղթում ես, իսկ որպես պետական գործիչ պետք է դեռ մտածել, արժեր այն անել հիմա»,-ասել է երկրորդ նախագահը։

Գործակալության հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ արտահերթ ընտրություններից հետո երկրում կատարվող ամեն բանի համար պատսխանատու է լինելու նոր իշխանությունը։ Նա չի կարծում որ առկա էյֆորիայի ֆոնին հնարավոր է ուժեղ պառլամենտ ձևավորել։

Այս թեմայով