Քոչարյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց. Սաքունց

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` պատասխանատվությունից խուսափելու, մեղքը իր ենթակաների վրա գցելու, վախկոտ մարդու պահվածք էր, այսօր Politik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով` ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հայտնի հարցազրույցին:

«Շատ ուշագրավ խոստովանություն է կատարում , որ ինքը երկու անգամ  լինելով ՀՀ նախագահ բացարձակապես չի հասկացել սահմանադրությունը, գաղափար չունի իրավական և ժողովրդավարական պետության  մասին:

«Նա, իր հարցազրույցում ևս մեկ անգամ բացահայտում է, որ ինքն է որոշել մարդկանց ճակատագիրը, ինքն է խուզարկություն իրականացնելու  չիրականցնել որոշում կայացնողը եղել, իմանալով ապօրինի զենքի առկայության մասին,ինչպես նաև բացահայտում է, որ գործել է ընտրովի արդարադատություն:

Կարճ ասած, Քոչարյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց»,-նշեց Սաքունը :

Իրավապաշտպանը համոզմունք հայտնեց, որ Քոչարյանը առանց հասկանալու , իր այդ հարցազրույցով տվել է ցուցմունք, որով հիմնավորում է իր մեղավորությունը:

«Հարցազրույցը ապացուցեց, որ Քոչարյանի իմացությամբ, հրահանգով են մարդիկ գործել:

Քոչարյանը քաջություն անգամ չունի սեփական մեղքը գիտակցելու և պատասխանատվությունը վերցնելու` իր արածների համար »,-եզրափակեց Արթուր Սաքունցը:

Այս թեմայով