Քոչարյանը առաջարկում է առաջինը գործ բացել Տեր-Պետրոսյանի դեմ

Չնայած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ իրենք անհանգստանալու առիթ չունեն, քանի որ 2008 թվականի մարտի  1-ին և դրան հաջորդող օրերի ՀՀ նախագահի գործողությունները եղել են ՀՀ օրենքների սահմաններում։ այնուամենայնիվ նրանք բավական անհանգստացած են։

Այս օրերին Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցները ակտիվ հրապարակումների միջոցով փորձում են իրավական գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին և դրական լույսի ներքո ներկայացնել Քոչարյանի գործողությունները։

Նրանց հատկապես անհնագստացնում է բանակի ներգրավվածության մասով իրականացվող քննությունը։ Քոչարյանական թիմը փորձում է ապացուցել հանրությանը, որ բանակի ներգրավումը ՀՀ ներքին գործերին իրավաչափ քայլ է եղել։ Ավելին՝ Քոչարյանական թիմը իր հրապարակումներից մեկում հիշեցնում է, որ Հայաստանում ներքաղաքական հարցերում բանակն առաջին անգամ օգտագործվել է 1993 և 1998 թվականներին։

Փաստորեն, Քոչարյանն իր թիմի միջոցով, անուղղակի կերպով ասում է, որ մինչև իրեն հասնելը իրավապահ մարմինները պետք է զբաղվեն Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին տեղի ունեցածով։

Այս թեմայով