Քողարկված մեծամասնական ընտրակարգը իրականում ավելի վատ է, քան գործող մեծամասնականը

էդմոն մարուքյանՍահամանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ժամանակ իշխանությաններկայացուցիչները վստահեցնում էին, որ նոր սահմանադրությամբ օլիգարխ պատգամավորները այլևս չեն կարողանա անցնել Ազգային Ժողով, քանի որ հանվում է մեծամասնական համակարգը: Այս օրերին քննարկվում է ՀՀ  Ընտրական օրենգսիրքը և արդեն իսկ մամուլում հետաքրքիր տեղեկություններ են հրապարակվում: Ըստ մամուլում հրապարակվող լուրերի  Ընտրական օրենսգրքով սահմանվելու են ռեյտինգային քվեարկություն և այս դեպքում յուրաքանչյուր ընտրատարածքում կկարողանան իրենց թեկնածությունները դնել մի քանի թեկնածուներ: Առավել շատ ձայներ ստացողը կմտնի Ազգային Ժողով: Ըստ շրջանառվող լուրերի ընտրական նոր կարգը հնից շատ բանով չի տարբերվելու և մեծամասնականով անցնող պատգամավորները կրկին կկարողանան անցնել Ազգային Ժողով: «Այս պահին քանի դեռ չկա ընտրական օրենսգիրքը երևի թե շտապում ենք գնահատականների առումով, բայց մամուլում եղած տեղեկությունների վրա հնվելով ես կարծում եմ, որ դա քողարկված մեծամասնական ընտրակարգ է»,-Politik.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին, ասաց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի ղեկավար Էդմոն Մարուքյանը` ավելացնելով, որ քողարկված մեծամասնական ընտրակարգը իրականում ավելի վատ է, քան գործող մեծամասնական ընտրակարգը, որով նաև ինքն է ընտրվել.«Եթե այս համակարգը ներդրվի, ապա ես կարծում եմ լինելու է նույն բանը և նույն մարդիկ համայնքներում ձայն են հավաքելու իրենց և իրենց կուսակցությունների համար, որը որ ես չեմ կարծում մրցակցային հավասար հնարավորությունների մեջ է դնելու ընդդիմադիր և իշխանական կուսակցություններին»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությանը` պատգամավորն ասաց.«Մենք չենք բացառել, որևէ համագործակցային ֆորմատ և ժամանակը կգա կտեսնենք ինչ հնարավորություններ կան»,-ասաց պատգամավորը` ավելացնելով, որ չի ցանկանում անդրադառնալ այս կամ այն ընդդիմադիր կուսակցության գործունեությանը:

 


Այս թեմայով