Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել

Քննիչը Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին որոշում է կայացրել

լևոն«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ քննիչը որոշում է կայացրել «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին ազատ արձակելու մասին: Քննչական կոմիտեից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով, որ ստացվել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լ.Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ։ Հարցաքնվել է նաեւ փորձագետը։ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննիչը որոշում է կայացրել Լեւոն Բարսեղյանին  արգելանքից ազատելու մասին»,- ասաց ՔԿ Նախագահի խորհրդականը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լևոն Բարսեղյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ և ոստիկանությունը նախապատրաստված նյութերն ուղարկել է Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Մեր հարցին ի պատասխան արդյո՞ք շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ այսօր Լևոն Բարսեղյանն ազատ է արձակվելու Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակի սառը զենք լինել-չլինելու հարցը պարզելու համար ոստիկանության հետաքննիչի կողմից նշանակվել է քրեագիտական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

«Այն ստանալուց հետո՝ ապացույցների համակցությամբ, քննիչը կկայացնի համապատասխան դատավարական որոշում, ինչի մասին կիրազեկենք»,- ասել էին Քննչական կոմիտեից:

Դիտվել է 258 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy