Քննարկվում է Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի հարցը

վովա«Մեր տեղեկություններով՝ վերջին իրադարձությունների ֆոնին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր «շոուները» զսպել են նախագահականից։ Ասում են՝ անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել և ավելի չսրել իրավիճակը։

Այդ է պատճառը, որ ժողովրդին ներկայանալու և քարոզներ կարդալու սովորույթ ունեցող մեր ոստիկանապետն այս օրերին պասիվ է։ Փոխարենը՝ իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը՝ Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ և քաղաքակիրթ տեսակ է, կոնֆլիկտի չգնացող և սուր անկյունները հարթող։

Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը։ Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի, քանի որ դա, մեղմ ասած, կարող է նշանակել, որ իշխանությունն ընդունում է իր «պռավալը»:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 5,807 անգամ
 


Այս թեմայով