Քննարկվում է Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը՞

Bako-Sahakyan-1«Մի քանի օր առաջ Երևանում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ նա հատուկ «առաքելությամբ» էր եկել։ Բանն այն է, որ այժմ լրջորեն քննարկվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու հարցը, որպեսզի նա առանց խոչընդոտի դառնա Սերժ Սարգսյանի իրավահաջորդը։ Ու, ըստ մեր տեղեկությունների, այդ ամենի «միջնորդական առաքելությունն» իրականացնում է հենց Արցախի թեմի առաջնորդը։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Պարգև սրբազանի հետ։

_Սրբազան, մենք տեղեկություններ ունենք, որ Դուք օրերս հանդիպել եք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ։ Խնդրում եմ նշել, թե որն է եղել Ձեր հանդիպման նպատակը և ինչու էիք եկել Հայաստան։

_Իմ դպրոցի 50-ամյակն էր, ինչի պատճառով էլ ես եկել էի Հայաստան։ Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպում չեմ ունեցել։

_Այնուամենայնիվ, մենք տեղեկություններ ունենք, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկում եք ունեցել՝ կապված Բակո Սահակյանին ՀՀ վարչապետ նշանակելու և ընդհանրապես ղարաբաղյան կլանի…

_Արդեն ասացի, որ ես Սերժ Սարգսյանին չեմ տեսել։ Սերժ Սարգսյանն ինչո՞ւ պետք է ինձ հետ այդպիսի հարցեր քննարկի։ Անգամ ծիծաղելու բաներ են դրանք։ Սերժ Սարգսյանի հետ չեմ հանդիպել, ու դրա կարիքը նա չունի։

_Բայց այժմ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը լինելու է Բակո Սահակյանը, ու Դուք ՀՀԿ առաջնորդի մոտ նրա լոբբինգով եք զբաղված։

_Եվ Դուք հավատո՞ւմ եք այդպիսի հեքիաթներին։ Դա կատարյալ հեքիաթ է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 50 անգամ
 


Այս թեմայով