Քննարկվել է ԱՄՆ տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելու հարցը

150216GrigorHovhanissyan-InfoԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի ղեկավարը շնորհավորել է Գրիգոր Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվություն ներկայացնելուն և ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտվել է 23 անգամ
 


Այս թեմայով