Քննարկում ենք հողե՞ր հանձնել թշնամուն

sahman1-600x396Որևէ մեկը թող չակնկալի, որ Լեռնային Ղարաբաղի տարածքները կարող են հանձնվել ստորագրությամբ: Արցախում ընթացող «ԼՂՀ հիմնահարց. վտանգներն ու մարտահրավերները արդի փուլում» թեմայով կլոր սեղանի ժամանակ հայտարարեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Խոսելով վերջին շրջանում շրջանառության մեջ դրված վարկածի մասին, թե հակամարտության կողմերը զիջումների են նախապատրաստվում, մասնավորապես Հայաստանը պատրաստվում է հանձնել ԼՂ հարակից հինգ շրջանները, Հայկ Մարտիրոսյանը նախ ասաց, որ դեմ է ձևակերպմանը, թե միայն այդ հինգ շրջաններն են ազատագրված տարածքներ: «Ղարաբաղն ազատագրված տարածք չի՞: Սա պատմական Հայաստան է»,- նշեց նա:

Ապա Մարտիրոսյանը նկատեց. «Վերջին շրջանում տեսնում եմ, որ ՀՀ տարածքում դավաճանության վտանգ կա, դավաճանության ուրվական է շրջում: Առանձին պատգամավորներ սկսել են խոսել տարածքների հանձնման մասին ճանաչման դիմաց, ասում են, թող Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, որ հողերը հետ տանք: Իսկ ինչո՞ւ է մեզ պետք, որ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Արցախը պետք է միացվի Հայաստանին: Մենք թշնամուն, որին հաղթել ենք, աղերսում ենք ճանաչե՞լ մեր հաղթանակը: Սա ի՞նչ է: Որևէ մեկը թող չակնկալի, որ այդ տարածքները հանձնվելու են ստորագրությամբ»:

 


Այս թեմայով