Home » Real Politik » Քնել է իր համար՝ երազ է տեսել Ծառուկյանի համար

Քնել է իր համար՝ երազ է տեսել Ծառուկյանի համար

gagik-tzarukyanԼրագրողներն օրերս խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ինչ փուլում են գտնվում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում սկսված ստուգումները:
Ի պատասխան` նախարարը նշեց, որ ավարտվել են 7 ձեռնարկություններից 6-ի ստուգումները:
«6-ում առանձնակի մեծ, խոշոր չափերի խախտումներ չենք հայտնաբերել, մյուսի ստուգումները դեռ ընթանում են», – նշեց նա:
Գագիկ Խաչատրյանը իր այս պատասխանով փաստորեն փակում է որոշ շրջանակների բերաններ, որոնք մշտապես փորձում էին ստեղծել տպավորություն, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում կան ահռելի խախտումներ, իսկ պետությունը աչք է փակում այդ ամենի վրա:
Սակայն Գագիկ Ծառուկյանի դեմ պատվեր կատարողները չէին կարող հանգիստ նստել իրենց տեղում ու քանի որ չկան իրական պատճառներ, փաստեր նրան քննադատելու, ապա պետք հորինել դրանք:
Եվ ահա լրատվամիջոցներից մեկը, որը ժրաջանորեն ապատեղեկատվություն է տարածում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, այս անգամ ել իր «աղբյուրներին» հղում տալով ներկայացրել է տեղեկատություն, որը եթե համապատասխաներ իրականությանը, ապա այն կարող էին իմանալ միայն Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամները և նրանք չէին կարող աղբյուր ունենալ: Կա միայն մեկ տարբերակ, եթե տվյալ անձիք Ծառուկյանի ընտանեկան խնջույքի սեղանին  եղել են ապխտած մսի տեսքով և տեսել ու լսել են ամեն ինչ: Հասկանալի է, որ տեղեկատվությունը հորինվածք է ու տվյալ լրատվամիջոցը «քնել է իր համար, սակայն երազ է տեսել Գագիկ Ծառուկյանի համար»: Հասկանալի է նաև, որ նման մակարդակի և ոճի տեղեկությունների պակաս չենք զգա, սակայն դրանց պետք է անլուրջ վերաբերվել և անցնել առաջ:

Դիտվել է 260 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy