Քլոե Քարդաշյան. Հպարտ եմ, որ հայ եմ եւ ինձ չեն հավատացնի, որ իմ նախնիների պատմությունները «չափազանցված» են

61102Անցյալ տարի ապրիլին Հայաստան ժամանած Քարդաշյան քույրերը բավականին տպավորած են հեռացել երկրից: Հանրահայտ աստղերը մշտապես հիշում են իրենց հայկական արմատների մասին եւ շարունակում են կոչ անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս տարի նույնպես Քլոեն կատարել է գրառում, որում մասնավորապես ասված է.

«Անցյալ տարի Քիմը, Քանյեն, իմ զարմուհիները, մեր թիմն ու ես հնարավորություն ունեցանք առաջին անգամ այցելել Հայաստան, եւ դա փոխեց իմ կյանքը: Այդ հիշողությունները ես երբեք չեմ մոռանա: 1.5 միլիոն կորուսյալ հոգիներ: Արյունը ջուր չի դառնում:

Այսօր Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն է: Գիտելիքը ուժ է: Եթե մենք ավելի տեղեկացված լինենք, ավելի ճիշտ կգործենք: Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկային սպանդը… արհամարհելի արարքներ են: Մեր պարտականությունն է բոլորին կրթել, թե ինչ է կատարվել պատմության ընթացքում: Մենք պարտավոր ենք չլռել, երբ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ մարդիկ տառապում եւ ստարոցվում են՝ անկախ իրենց ռասայից կամ դավանանքին: Լռությունը խթանում է ոճրագործներին: Ես հպարտ եմ որ հայ եմ, եւ ես չեմ լռելու կամ ինձ չեն հավատացնի, որ իմ նախնիների պատմությունները «չափազանցված» են: Այսօր եկեք հարգենք նրանց հիշատակը, ովքեր զոհվել են այդ անհերքելի ատելության հետեւանքով», — Instagram-ում գրել է Քլոեն՝ ավելացնելով #այլեւսերբեք, #1915 #հայիհպարտություն #անմար կրակ հեշթեգերը:

Դիտվել է 125 անգամ
 


Այս թեմայով