«Քիչ մնաց, դիմացե՛ք կիմանաք ինչը, ինչ հաշիվ է». Լևոն Բարսեղյան

լևոն«Շանսեր ունենք հաղթելու, չնայած որ  վարչական ռեսուրսի չարաշահումը ակնհայտ է եղել՝  իշխանությունների կողմից համայնքի միջոցների հաշվին  կատարված աշխատանքների, բացման արարողությունների  և գործադիր աշխատանքի համալրում բացման արարողությունների հետ, որոնց հրավիրվել են գործող ավագանու անդամներից նրանք ովքեր Բալասանյանի դաշինքում են, իսկ ես հրավիրված չեմ եղել, փողոցի ասֆալտապատմանը  բացման արարողությանը,  իհարկե դրա իմաստն էլ չեմ հասկանում,  այստեղ խնդիրը հետևյալն է, որ բացման արարողություն են անում, ժապավեն են կտրում  ու այդպիսով վարչական ռեսուրսը օգտագործում   քաղաքական նպատակներով, կան նաև ընտակաշառքի ոչ փաստարկած դեպքեր ՝ լուրեր, օրինակ 2 կին բողոքում էին ասելով, որ իրենցից ստորագրություն են վերցրել, անձնագրի պատճեն, ասելով որ իրենք արդեն քվեարկել են, իսկ ընտրության օրը պարզապես պետք է գնան և հաստատեն քվեախցիկում իրենց քվեն, իսկ թե որն է աղբյուրը և ում օգտին չեն ասել»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գալա» կուսակցության անդամ, Գյումրու ավագանու  թեկնածու Լևոն Բարսեղյանը, ավելացնելով որ չի ցանկանում լինել շատ սուբյեկտիվ և կոկնրետ անուներ տալ թե, որ կուսակցությանն են համարում իրենց մրցակից, մեջբերելով. «քիչ մնաց, դիմացեք կիմանաք ինչը,  ինչ հաշիվ է»:

Դիտվել է 744 անգամ
 


Այս թեմայով