Քիմ Քարդաշյանին կհրավիրեն ՀՀԿ. նա պատգամավոր կդառնա՞

Screen-Shot-2014-11-13-at-5.46.53-PMԱյսօր մամուլում լայնորեն շրջանառում են, այն լուրը, ըստ որի  Նազենի  Հովհաննիսյանը ցանկանում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դառնալ: Նազենի Հովհաննիսյանը իհարկե հերքել է լուրը և բացառել քաղաքական որևէ կուսակցության հետ իր կապը: Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ականները, այս կերպ փորձում են  ճշտել որոշ հայտնիների տրամադրությունները, որպեսզի հասկանան, թե ում միջոցով կկարողանան ապահովել 2017 թվականի ընտրություններում իրենց ռեյտինգը: ՀՀԿ-ն իհարկե նման փորձ ունի՝ անցյալ ընտրություններին նրանք օգտագործեցին Շուշան Պետրոսյանի և մի քանի այլ հայտնիների հեղինակություններ, սակայն այդ փորձը ունեն նաև հայտնիները: Բոլորը տեսան, թե ինչպես կարելի է հանրության սիրելից վերածվել հանրության ատելիի: Եվ դժվար, թե որևէ մեկը ցանկանա կրկնել Շուշան Պետրոսյանի փորձը:

Հ.Գ. ՀՀԿ-ն էլ հեղինակության դեֆիցիտ ունի և լուծումներ է փնտրում: Այս առումով առաջարկում ենք ՀՀԿ ցուցակ ներառել Քիմ Քարդաշյանին: Այս փաստը հաստատ կստիպի ՀՀ ընտրողներին մոռանալ ՀՀԿ հեղինակազրկումը:

 


Այս թեմայով