«Քիմիական զենքի ոչնչացումից Ալբանիայի հրաժարվելն ազդեցություն չի գործի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա»

231637261384625908Միացյալ Նահանգների համաձայն, Ալբանիայի կողմից Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումից հրաժարվելու մասին ընդունված որոշումն ազդեցություն չի գործի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի այն հայտարարությանը, որի համաձայն իր երկիրը չի կարող մասնակցություն ունենալ քիմիական զենքի ոչնչացման գործողությանը:

Ալբանիայի վարչապետը հիմնավորել է իր հայտարարությունն այն հանգամանքով, որ երկիրը չունի բավարար ռեսուրսներ՝ նման աշխատանքների իրականացման համար:

Ալբանիայի տարածքում Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման իրականացման մասին Միացյալ Նահանգների կողմից ավելի վաղ ներկայացված դիմումը խիստ քննադատության են ենթարկել Ալբանիայի բնակիչները:

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման պարտականությունը ստանձնած Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պնդում է, որ քիմիական զինանոցի ոչնչացումն անվտանգ եղանակով իրականացնելու համար այն պետք է տեղափոխել Սիրիայի տարածքից դուրս:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության դիրքորոշումը կիսում է նաև կազմակերպությանը քիմիական զինաթափման մանրամասն ծրագիր ներկայացրած Սիրիայի կառավարությունը: Որևէ երկիր սակայն դեռևս ցանկություն չի արտահայտել իր տարածքում իրականացնել Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի զինաթափման վերաբերյալ ընդունված բանաձևի հիմքում ընկած է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Ժնևում ձեռք բերված համաձայնությունը, որին այս պետությունները հասել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններից մեկում հարյուրավոր մարդկանց մահվան պատճառը դարձած՝ «զարին» թունավոր նյութի կիրառմամբ իրականացված հարձակումից հետո:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կանխել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ ԱՄՆ-ի ռազմական պատժիչ գործողությունների իրականացումը: Դամասկոսի արվարձանում այս տարվա օգոստոսին իրականացված հարձակման մեջ Վաշինգտոնը մեղադրում է Սիրիայի նախագահի վարչակարգին:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով