Քեֆ անողին քեֆ չի պակսի

gagԵրեկ խորհրդարանում ուրախ-զվարթ տրամադրություն էր տիրում. ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները չէին թաքցնում իրենց ոգեւորությունը՝ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Գագիկ Ծառուկյանին Իվանիշվիլու հետ համեմատելու, ապաեւ իրենց մեջ կայացած ու կայանալիք հանդիպումների առիթով: Իսկ Լեւոն Զուրաբյանն այս ու այն կողմ սպառնում էր իշխանությանը, որ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանում փուլային իշխանափոխության գործընթաց  է մեկնարկելու: Իշխող ՀՀԿ-ն եւս քեֆ-ուրախության մեջ էր։ Նրանք ԱԺ բուֆետում ֆուրշեթային եւ գեղարվեստական  մթնոլորտում նշում էին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի ծնունդը։ Այստեղ այնքան էին գլուխները կորցրել, որ բուֆետը շփոթել էին իրենց օբյեկտների հետ եւ մի որոշ ժամանակ այն փակելով, արգելել էին կողմնակի անձանց մուտքը, որպեսզի իրենց խրախճանքին ոչ ոք չխանգարի:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 


Այս թեմայով