Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քերրին կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները

Քերրին կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կատարել իրենց պարտավորությունները

maxresdefault (1)ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նվազեցնել լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Քերրին երկու նախագահների հետ առանձին հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ հիշատակել է, որ վերջին շրջանում հրադադարի ռեժիմը պահպանվում է:

Ամերիկացի դիվանագետը դիմել է երկու երկրների նախագահներին՝ կոչ անելով կատարել այն պարտավորությունները, որոնք վերջիններս ստանձնել են Վիեննայում (մայիսին) եւ Սանկտ Պետերբուրգում (հունիսին) կայացած հանդիպումների ժամանակ:

Դիտվել է 40 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy