Քեսաբի շրջանում սիրիական բանակը զբաղեցրել է ավանի վրա արևմուտքից իշխող լեռնային դիրքը

g_imageԼոնդոնում գործող սիրիական ընդդիմադիր իրավապաշտպան կազմակերպությունը հաստատել է Սիրիայի պաշտոնական աղբյուրների տեղեկատվությունն առ այն, որ այսօր այս երկրի բանակը Կալամունի շրջանում ազատագրել է ալ-Սարխա, Մալուլա և Ջուբադին բնակավայրերը:

Ընդ որում՝ ասորերենի (նոր արամեերենի) արևմտյան բարբառներով խոսող բնակչություն ունեցող Մալուլայի, որը նաև նշանավոր քրիստոնեական կենտրոն է և Ջուբադինի, ազատագրումը կարևոր ձեռքբերում է ոչ միայն զուտ ռազմական, այլ նաև քարոզչական տեսանկյունից:

Քեսաբի շրջանում սիրիական բանակը զբաղեցրել է ավանի վրա արևմուտքից իշխող լեռնային դիրքը, սեղմելով ահաբեկիչների շրջապատման օղակը:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 26 անգամ
 


Այս թեմայով