Քենեդու սպանությունից մեկ տարի առաջ ԿՀՎ-ին զգուշացրել էին նրան վերացնելու ԽՍՀՄ-ի մտադրության մասին

ԿՀՎ-ն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Քենեդու սպանությունից դեռ մեկ տարի առաջ խորհրդային կառավարությունը մտադիր է եղել վերացնել նրան: Այս մասին ասվում է հրապարակված փաստաթղթերի վերջին խմբաքանակում՝ կապված Քենեդու սպանության հետ, հայտնում է Life.ru-ն:

Տեղեկությունը հայտնել է ավստրալական Կանբերայում խորհրդային դեսպանատանը որպես վարորդ ներկայացած ինչ-որ լեհ:
Առեղծվածային մարդը զանգահարել է 1962թ. հոկտեմբերի 15-ին ԿՀՎ գրասենյակ՝ հավաստիացնելով, որ խորհրդային կառավարությունը գումար է առաջարկում Քենեդու սպանության համար:

1963 թվականի նոյեմբերի 23-ին՝ Քենեդու սպանությունից մեկ օր անց, «վարորդը» նորից կապվել է ԿՀՎ-ի հետ և հիշեցրել իր մեկ տարվա վաղեմության զանգի մասին:

Նշվում է, որ ամերիկյան իշխանություններին այդպես էլ չի հաջողվել պարզել ԽՍՀՄ դեսպանատան ենթադրյալ աշխատակցի ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում հրապարակվել է Քենեդու սպանության գործով ավելի քան 13 հազար փաստաթուղթ:

 


Այս թեմայով