Քեզ ասում եմ՝ գնա, վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ. Ռուբեն Հայրապետյանը ազատամարտիկին

ռուբենԱզատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողներին հանդիպման էր հրավիրել սեփական տանը:

Ազատամարտիկը ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։

«Սմբատ- Տեսա Ռուբեն ջան, մի քանի անգամ զանգել էիր, հո բան չի՞ եղել։
Ռուբեն- Սմբո ջան, բա ո՞նց չի եղել, ես ի՞նչ կապիկություն ես արել, մարդկանց ես շուրջ հավքել, ցվրվի տնով:
Սմբատ- Մենք որևէ կապիկություն չենք անում։
Ռուբեն- Քեզ ասում եմ՝ գնա, վերընգի տանդ, ոտքերդ կջարդեմ․․․
Սմբո -Բառերդ չափավորի:
Ռուբեն–Հայհոյանք մորս հասցեին»,-ներկայացրեց ազատամարտիկը:

«Երեք ամիս առաջ իմ և ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև քաղաքական թեմայով բանավեճ է եղել այս տարվա հունիսի 22-ին, գիշերը ժամը 2-ին։ Ես և իմ մարտական ընկերները փորձեցինք հանրությանը տեղեկացնել, որ սա քաղաքական հաշվեհարդար էր և քաղաքական մահափորձ, որի հիմնական նախաձեռնողը եղել է Ռուբեն Հայրապետյանը»,-մանրամասնեց Հակոբյանը հավելելով, որ այսօր պատրաստվում է բացահայտել շատ մութ կետեր և պատրաստ է իրերը կոչել իրենց անուններով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվ պատճառելու համար:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Ս.Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Ամբողջական նյութը այստեղ

Դիտվել է 423 անգամ
 


Այս թեմայով