Քեզ այսուհետ կասեն Գերեզման Սամո. Սերժ Սարգսյանը` Սամվել Ալեքսանյանին

serzh-sargsyan-samvel-alexanyanPolitik.am:Քաղաքական հումոր: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շնչակտուր մտնում է նախագահի ընդունարան:
-Հըն ազիզ ջան, ի՞նչ կա, շեֆն ինչի՞ է կանչել…
-Ճիշտն ասած չգիտեմ պարոն Ալեքսանյան, բայց լսելով խոսակցությունները, ինչ որ մոնոպոլիայի ու ընտրությունների մասին էր խոսք գնում,-ասում է ընդունարանի աշխատակցուհին:
-Հաա, փաստորեն էդքան էլ վատ չի ազիզ ջան,-ասում է Սամվել Ալեքսանյանը և նստում:
Քիչ հետո աշխատակցուհու հեռախոսը զանգում է և նա դնելով լսափողը առաջարկում է Սամվել Ալեքսանյանին ներս մտնել: Ալեքսանյանը խաչի նշան է անում, նայում վերև և մտնում ներս:
-Սամո ջան բարով ես եկել, ո՞նց ես,-ասում է Սերժ Սարգսյանը:
-Լավ եմ նախագահ ջան,-խոնարհվելով խոսում է Ալեքսանյանը,-կարևորը դուք լավ լինեք: Նախագահ ջան կարողա՞ բանա պատահել, որ էսքան շուտ եք կանչել:
-Հա Սամո ջան պատահել ա: Գիտես դեմը ընտրություններ են ուստի մենք որոշել ենք քեզ նոր մենաշնորհ տալ: Գիտես, որ ընտրություններում մեծ նշանակություն ունեն մահացած մարդիկ, որ գալիս են քվեարկության: Մենք որոշել ենք քեզ տալ բոլոր գերեզմանատները, որ էդ պրոցեսը դու կազմակերպես:
-Նախագահ ջան պրոբլեմ չկա, բայց ոնց կազմակերպեմ,-զարմացած ասում է Սամվել Ալեքսանյանը:
-Ոնց որ լավաշ ես բաժանում Սամո ջան: Դե գնա քո գործով զբաղվի: Այսուհետ ես հորդորելու եմ, որ քեզ ասեն Գերեզման Սամո,-ճանապարհելով Սամվել Ալեքսանյանին ասում է Սերժ Սարգսյանը:
-Սամվել Ալեքսանյանը դուրս է գալիս նախագահի աշխատասենյակից և մտամոլոր հեռանում: Մտքում մտածելով, թե էս ինչ կրակի մեջ ընկավ ու թե ոնց է դուրս գալու էս ամենի տակից: Մի պահ կանգ է առնում և ժպտում.«չնաչած լավն էլ կա սրա մեջ, սրանից հետո գերեզմանատներ մենակ ես ծաղիկ, մոմ ու դագաղ կներկրեմ»

Դիտվել է 6,001 անգամ
 


Այս թեմայով