Քար նետողը պետք է պատրաստ լինի ավելի մեծ քար ստանալու. Շարմազանովը՝ ընդդիմությանը

231772701391684166Այսօր ԱԺ-ում ելույթների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բողոքեց ընդդիմության հանդեպ իշխանության եւ նախարարների ոչ հարգալից վերաբերմունքից՝ մատնանշելով Թովմասյան-Զուրաբյան վեճը:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց.

“Յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք միմյանց նկատմամբ, բայց հարգանք պահանջողը նախ եւ առաջ պետք է էլեմենտար հարգալից վերաբերմունք ունենա դիմացինի հանդեպ եւ օգտագործի խորհրդարանական բառապաշար: Հակառակ դեպքում, պետք է գիտակցի, որ քար նետողը կարող է ավելի մեծ քար ստանալ”:

Դիտվել է 36 անգամ
 


Այս թեմայով