Քարիմ Բենզեման ձերբակալվել է Ֆրանսիայում

61816Վերսալի դատական ոստիկանությունը ձերբակալել է Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեմային: Նա կասկածվում է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենային շանտաժելու մեջ, հաղորդում է lequipe-ը: Բենզեման հիշատակել է Վալբուենայի մասնակցությամբ սեռական բնույթի տեսարաններով տեսանյութի գոյության մասին: Իրավապահները ենթադրում են, որ Բենզեմայի ազգակիցներից մեկը հնարավոր շանտաժիստներից է:

Անցած ամիս նույն գործով ձերբակալվել էր Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Ջիբրիլ Սիսեն, որը հետագայում ազատ էր արձակվել:

 


Այս թեմայով