Քավոր-սանիկ կլանային համակարգին պետք է վերջ դրվի. Ռոման Մուրադյան

Արարատի մարզում «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» քաղաքական հաղորդաշարի ընթացքում պատմել է մարզիկ ընկերների կողմից սատարող ֆլեշմոբի, իր երազած Արարատի ու  քաղաքական ծրագրերի մասին.
«Եվս մեկ անգամ առիթ ունեմ կիսելու ընտրողների հետ գաղափարներս, ծրագրերս, պատմել քաղաքականություն մտնելու դրդապատճառների մասին: Ես ունեմ փորձ, ներուժ և պատրաստ եմ աշխատեցնել դրանք՝ հօգուտ հայրենիքիս: Շնորհակալ եմ Կենտրոն հեռուստաընկերությանը և Անժելա Թովմասյանին ինձ հյուրընկալելու համար: Ստացվեց անկեղծ ու սուր զրույց», — այդ առիթով իր պաշտոնական էջում գրել է պատգամավորի թեկնածուն:

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս թեմայով