Քավոր-սանիկների կյանքից

Հրանտ-Բագրատյան-180x180ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի վերջին նիստին, երբ քննարկվում էր «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի նախագիծը, ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը խոսել է քավոր-սանիկական հարաբերությունների պրոբլեմի մասին, որոնք Հայաստանում ավելի կարեւոր են, քան մյուս երկրներում: ՀՀ օրենքով, նման հարաբերություն ունեցողները պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք չեն համարվում եւ, հետեւապես, կարող են նույն հիմնարկում ղեկավար պաշտոններ զբաղեցնել, ինչը, ըստ ՀՀ նախկին վարչապետի, չի համապատասխանում հայկական մտածողությանը եւ չարաշահումների հնարավորություն է ստեղծում: Հրանտ Բագրատյանը հարցրել է նիստին ներկա ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, թե արդյոք սխալ չէ՞, երբ հիմնարկի ղեկավարն ու հաշվապահը քավոր-սանիկ լինեն: Սակայն նախարարը, որի մասին ասում են, թե նա ՀՀ վարչապետի սանիկն է, չլսելու է տվել: Բագրատյանը կրկնել է հարցը: «Օրինակ, Դուք, որպես ֆինանսների նախարար, կառավարության հաշվապահն եք համարվում: Ճի՞շտ է, որ դուք քավոր-սանիկական հարաբերություններ ունենայիք կառավարության ղեկավարի հետ»,- ասել է նա, ինչին ի պատասխան՝ ֆինանսների նախարարը խնդրել է իրեն չվիրավորել:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով