Քառօրյա պատերազմում վիրավորված 2 զինծառայողի վիճակը ծանր է

zinvorԱպրիլյան դեպքերի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով օգոստոսի 5-ի դրությամբ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու՝ օրենքով սահմանված գործընթաց է իրականացվել 20 զինծառայողների նկատմամբ, որոնցից 9-ն արդեն ստացել է հաշմանդամության կարգ:

ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ այս պահին բուժման մեջ է 3 հոգի. նրանցից 2-ի վիճակը դեռևս գնահատվում է ծանր: «Հայաստանի Հանրապետությունում վերականգնողական բուժօգնություն է ստացել և շարունակում է ստանալ 6 հոգի, իսկ օտարերկրյա պետությունում՝ 2-ը: 122 զինծառայող դուրս է գրվել հոսպիտալներից և հիվանդանոցներից, իսկ 11-ը դեռևս հետբուժական արձակուրդում է»,-նշել է ՊՆ աշխատակազմի ղեկավարը:

Հետագա վիրահատական բուժման կարիք ունի մեկ զինծառայող, ում մոտ նախատեսված է կատարել կոնքազդրային հոդի պրոթեզավորում: «Տարբեր մակարդակներում վերջույթների ամպուտացիայով պրոթեզավորվել է 5 զինծառայող, որոնց պրոթեզավորումն իրականացվում է վերականգնողական օգնության շրջանակներում, ինչի կարգը և պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի՝ «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշմամբ»,-ասված է պատասխանում:

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով