Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաջիկ Գրիգորյանը Արփինե Հովհաննիսյանի հոր ընկերն էր. ընտանիքի անդամները փորձում են օգնութուն ստանալ

Քաջիկ Գրիգորյանը Արփինե Հովհաննիսյանի հոր ընկերն էր. ընտանիքի անդամները փորձում են օգնութուն ստանալ

HRKH9273-1024x682Ամիսներ առաջ «Սասնա Ծռեր» զինված խմբին աջակցող երթերից մեկի ժամանակ, Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզվեց Քաջիկ Գրիգորյանը: Դեպքից օրեր անց քաղաքացին մահացավ: Դեպքը հանրության ուշադրությունը հրավիրեց քաղաքացու անձնական ողբերգության վրա և լրատվամիջոցները փորձեցին հասկանալ, թե ինչը ստիպեց նրան գնալ, այդ  քայլին:

Լրատվամիջոցներին հաջողվեց պարզել, որ քաղաքացին նման անհույս քայլի է գնացել, քանի որ հուսալքված էր իր հանդեպ կիրառված անարդարությունից:  Քաջիկ Գրիգորյանի քույրը  Ալվարդ Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին պատմել էր , որ իրենք Հանրապետության 32 հասցեում, որը իրացման գոտի է, հայրական տուն են ունեցել, եւ նրանց եղբայրներից մեկի՝ Սպարտակի դուստրը բոլորին զրկել է ժառանգությունից.

«Մորս մահից հետո նոտարի միջոցով գնաց ու դասավորեց, որ ինքը միակ ժառագն է, որ մեզ անտուն թողեց: Ինքը «Գլենդել Հիլզից» 3 սենյականոց ստացավ: Քաջիկին ու մյուս եղբորս ու ինձ դատարանները ժառանգ չճանաչեցին: Այդ աղջիկը բոլոր ապօրինի միջոցներին դիմեց, որ դատարանները մեզ մերժեն: 6 անգամ դատարաններում նիստ եղավ, Եվրադատարան էլ ենք դիմել: Այդ աղջիկը, որ տատուն մի բաժակ ջուր էլ չի տվել, անարդար դատավորների շնորհիվ դարձավ տան տեր, իսկ Քաջիկը, որ այդ տանն է ծնվել, մորս հետ էր ապրում, խնամում, մորս տակաշորերն Էր փոխում, կներեք՝ անգամ չիշիկն էր թափում, սարքեցին, որ ժառանգը չէ, Քաջիկի հետ մյուս եղբորս էլ զրկեց ժառանգությունից: Ես էլ եմ ժառանգ, բայց ինձ տուն պետք չէ»,-ասել էր Ալվարդ Գրիգորյանը՝ ավելացնելով, որ Քաջիկ Գրիգորյանը Հայաստանի արդարադատության անարդարության զոհն է:

Դեպքից հետո էլ Քաջիկի քույրը փորձել է վերականգնել արդարությունը: Մեր տեղեկություններով նրանք պատրաստվում են դիմել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, քանի որ նախարարի հայրը Քաջիկ Գրիգորյանի մոտ ընկերն է եղել և ընտանիքի անդամները կարծում են, որ այդ հանգամանքը կօգնի իրենց վերականգնել արդարությունը:

Դիտվել է 1,012 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy