Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի բաներն ավելանալու են». Եղիշե Պետրոսյան

«Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի բաներն ավելանալու են». Եղիշե Պետրոսյան

23281ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շրջակա այն տարածքը,  որտեղ թույլատրելի է մուտքը, անընդմեջ մտահոգ քաղաքացիներ են մոտենում՝ տեղեկանալու համար, թե ինչ է տեղի ունենում: Նրանց թվում է նաև  ստեղծված իրավիճակից անհանգստացած երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, ով նշում է, որ ցանկացած ազդեցություն ծնում է հակազդեցությունը, և ստեղծված իրավիճակն իշխանության վարած քաղաքականության պատասխանն է․

«Քանի մեր իշխանությունները խելք չեն հավաքում, այսպիսի  բաները ավելանալու են, արդեն այդ համոզմանն եմ գալիս, որովհետեւ չի կարելի անընդհատ անտեսել ամեն բան: Չի կարելի: Ինչի պետք է այդ լավ տղերքը բերդերում լինեն, երբ որ նրանք կարող են շատ լավ նախագահի խորհրդականներ լինեն: Ի՞նչն են սխալ ասում, որ պետք չէ՞ հող հանձնել, ես էլ եմ դա ասում:  Զենք չեմ վերցրել, բայց ես էլ դա ասում եմ: Եկեք ազնիվ լինենք, ինչքան փչացնենք մեր ազգին: Ինչքան մենք հետ մնանք, ինչքան մենք անարժանապատիվ մնանք»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանը:

Դիտվել է 495 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy