Քանի մարդ կա Հայաստանում այս պահին

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության միջին թվաքանակի՝ 2017 թվականի ցուցանիշը:

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2.979.500 մարդ: 2016 թվականի համեմատ, սակայն, մշտական բնակչության միջին թվաքանակը նվազել է 12.800–ով:

2016 թվականին մշտական բնակչության միջին թվաքանակը կազմել է 2.992.300 մարդ: Վերջին չորս տարիների կտրվածքով 2017 թվականի՝ մշտական բնակչության միջին թվաքանակի նվազման ցուցանիշն ամենաբարձրն է: 2014թ. այդ ցուցանիշը կազմել է 3.013.800 մարդ, իսկ 2015–ին՝ 3.004.600 մարդ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով