Home » ՄԱՄՈՒԼ » Քանաքեռցի Տույը «բերդում» խնդիրներ ունի. ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին

Քանաքեռցի Տույը «բերդում» խնդիրներ ունի. ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին

ca0bff46d725b95cad29f83410215aa5ՔԿՀ ղեկավարությունն էլ, հավանաբար անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը խնդիրներ ունի: Մեզ տեղեկություններ են հասել, որ չնայած արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նա կալանավորված է, նրան «կարանտինից» չեն հանում, կամ էլ ինքը չի ուզում դուրս գալ: Խնդիրն այն է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո բերդում և գողական աշխարհում «թեմաներ» կան, իսկ «Նուբարաշենում» ոմանք, ատամները սրած, սպասում են Տույին:

ՔԿՀ ղեկավարությունն էլ, հավանաբար անցանկալի զարգացումներից խուսափելու համար, մեկուսացրել է նրան: Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը զրահապատ մեքենայով է շրջում: Նա Լևոն Ղազարյանի մտերիմներից էր: «Կարանտինում» կալանավորներին սովորաբար պահում են մեկ օրից ոչ ավելի, հետո տեղափոխում են հիմնական խուց»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 1,469 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy