Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել

Քաղցրաշենցիներին մթերած խաղողի գումարները խոստացել են սեղմ ժամկետում վճարել

13062238_1208138752543074_6061289137033996987_nՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առև բողոքի ակցիա անցկացրած Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործներին: Կառավարության ղեկավարը լսել է խաղողագործների բարձրացրած խնդիրները, որոնք վերաբերել են «Վինար» ընկերության կողմից մթերված խաղողի դիմաց վճարումների շարունակական հետաձգմանը:
Հանդիպման արդյունքում ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ հնարավորինս սեղմ ժամկետում կկատարի խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:
Խաղողագործները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելու և իրենց խնդիրների լուծմանը հետամուտ լինելու համար:

Դիտվել է 25 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy