Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն արդեն սկսվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության համագումարին։ Համագումարից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` արդյո՞ք քննարկվել է իր հետ Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի՝ պատգամավորի մանդատը դնելու և նրա՝ քաղաքապետ լինելու հարցերը, վարչապետը նշեց՝ այդ հարցին որևէ մեկնաբանություն չունի:
«Ինձ հետ Ալեն Սիմոնյանը չի քննարկել մանդատը դնելու իր որոշումը։ Քանի որ նա ինձ հետ չի համաձայնեցրել իր որոշումը, լավ կլինի, որ ինքը մեկնաբանի իր քայլը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով քաղբանտարկյլաների թեմային, մասնավորապես «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նամակին, որում վերջինս ասվել էր, որ քաղբանտարկյալներին ազատ չարձակելը հղի է վտանգներով,Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ասելով, որ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացն արդեն սկսվել է և դա շարունակվում է:
«Մենք պետք է հստակ արձանագրենք մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ: Ես հույս ունեմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ, եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում։ Եթե անհնազանդության ակցիաներն արվում է հեղափոխության անունից, ապա պետք է դադարեցվի։ Իսկ եթե դա արվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը նկատմամբ, նշանակում է սաբոտաժ անել Հայաստանի ժողովրդի նկատմամբ: Սիրո և համերաշխության հեղափոխությունը թուլություն անվանելը վտանգավոր մոտեցում է»-հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Այս թեմայով