Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաղաքացու սիրտը վիրահատել են և տեղադրել սրտի օգտագործված սարք

Քաղաքացու սիրտը վիրահատել են և տեղադրել սրտի օգտագործված սարք

Քաղաքացու սիրտը վիրահատել են և տեղադրել սրտի օգտագործված սարք2015 թվականի հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի, քննության կառնվի Հովհաննես Կաթրջյանի կողմից ներկայացված բողոքը: Հ. Կաթրջյանը 1985 թվականից ապրում է սրտի խթանիչ սարքով, երկու անգամ՝ 2004 և 2008 թվականներին վիրահատվել է Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնում: Վերջին դեպքում վճարվել է 8-10 տարի գործարանային երաշխիքային ծառայության ժամկետ ունեցող սարքի տեղադրման համար գնացուցակով նախատեսված գումարը: Հետագայում Հ. Կաթրջյանը պարզել է, որ տեղադրվել է 5 տարի 5 ամիս գործարանային ծառայության ժամկետ ունեցող սարք, իսկ 2004 թվականին տեղադրվել է արդեն իսկ մեկ անգամ օգտագործված սարք /ինչը սարքն արտադրող ընկերությունը թույլ չի տալիս/: Կենտրոնի տնօրեն և վիրաբույժ Սմբատ Ջամալյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, սակայն այն կարճվել է 2015 թվականի ապրիլի 13-ին: Դատարանում բողոքարկվում է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 78 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy