Քաղաքացին քանդել է բերանի կարերը

 

231630431384344316Երկու օր առաջ բերանը կարած, նախագահական նստավայրի մոտ իր ընտանիքի հետ նստացույց անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը որոշել է դադարեցնել նստացույցը, քանդել բերանի կարերը և տուն վերադառնալ: Այսօր առավոտյան նրան հրավիրել էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ, ով ցանկացել էր լսել Խուդոյանի պահանջները: Մոտ 1,5 ժամ անց Խուդոյանը վերադարձել է նստացույցի վայր և ասել, որ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Արմավիրի մարզի նորանշանակ դատախազին կրկին փորձագիտական քննություն նշանակել:

«Ասել է՝ նորից ձեր պահանջները կներկայացնենք, ինձ կզեկուցվի, և ըստ դրա կտեսնենք, թե ինչ է կատարվում», – ասել է Խուդոյանը: Հացադուլավորը նշել է, որ ինքը նպատակ ուներ, որպեսզի գործի մասին տեղեկանան կամ գլխավոր դատախազը, կամ ՀՀ նախագահը:

Այժմ Էջմիածնի բնակիչը կրկին պատրաստվում է հավաքել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել քննության:

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով