Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Քաղաքացիներն այսուհետ 5 դրամ ավել կվճարեն

Քաղաքացիներն այսուհետ 5 դրամ ավել կվճարեն

1322Հայաստանում վերջին տարիներին լայն տարածում են գտել վճարային տերմինալները: Այս բիզնեսը բավական եկամտաբեր է և քիչ ռիկեր է պարունակում: Սկզբնական շրջանում նմանատիպ ծառայություն մատուցող ընկերությունները յուրաքանչյուր փոխանցման համար գանձում էին 20 դրամ: Այն մատչելի էր և հարմարու, ուստի շատ քաղաքացիներ առաջին հերթին իրենց հեռախոսահամարների վերալիքավորումը սկսեցին իրականացնել տերմինալների միջոցով: Սակայն կարճ ժամանակ անց առանց որևէ բացատության ծառայության համար գանձվող գումարը հասցվեց 30 դրամի:

Արդեն մի քանի օր է տերմինալների շուկայում լայն տարածում գտած TelCell ընկերությունը բարձրացրել է իր ծառայությունների արժեքը: Հիմա արդեն TelCell ընկերությունները VivaCell ընկերության կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարներին փոխանցումներ կատարելու համար գանձում է 35 դրամ: Մենք փորձեցիքն այս թանկացման վերաբերյալ  մեկնաբանություն ստանալ ընկերությունից: Մեր այն հարցմանը, թե ինչու է VivaCell ընկերության կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարներին փոխանցումներ կատարելու համար  նախկին 30 դրամի փոխարեն գանձվում 35 դրամ՝ ընկերության ներկայացուցիչը  պատասխանեց.«TelCell համակարգով ՎիվաՍել-ՄՏՍ հեռախոսահամարներին մինչև 1000 ՀՀ դրամ վճարելու դեպքում միջնորդավճարը կազմում է 35 դրամ: Այլ ծառայությունների միջնորդավճարներին կարող եք ծանոթանալ տերմինալներից` նախքան վճարում կատարելը»,ասվում է ընկերության ներկայացուցչի մեկնաբանությունում:

Հետաքրքիր է, որ որևէ բացատրություն չի տրվում, թե ինչու է ծառայությունը թանկացել և ով է թվել նման թույլտվություն՝ արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է և արդարացի է համարում այս թանկացումը:

Դիտվել է 2,007 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy