Քաղաքացիների եռամսյակային ընդունելության արդյունքները

14064034_1022211934559401_3056051485773587335_nՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում յուրաքանչյուր երկուշաբթի, սկսած 16:00-ից կատարվում է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալները 2016 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում ընդունել են 106 քաղաքացու: Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային  և առանձնացված ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներին, որոնց վերաբերյալ տրվել են օրենքով սահմանված կարգով սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ:Քաղաքացիների մի ստվար զանգված իրենց դիմումները հղել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խնդրելով աջակցել դատարանում ներկայացրած պահանջների վերաբերյալ արդար դատական ակտ կայացնելու հարցում։ Ընդունելության ժամանակ քաղաքացիները տեղեկացվել են, որ  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նման հարցերին միջամտելու իրավասությամբ օժտված չէ, և միայն ընթացք է տրվում այն գործերին, երբ կա վերջնական դատական ակտ, որտեղ կարգապահական վարույթ սկսելու հիմքեր կան:

Ընդունելության հրավիրված քաղաքացիների մեծ մասի խնդիրները տեղում ստացել են իրենց լուծումները, իսկ որոշ դիմումների մասով գործին ընթացք տալու հանձնարարականներ են տրվել:

Քաղաքացիների կողմից ստացվել են նաև  այնպիսի  դիմումներ, որոնց ընթացք տալը դուրս են եղել նախարարության գործառույթներից. դրանց վերաբերյալ փոխնախարարները  դիմումատուներին տվել են ուղղորդող պատասխաններ:

 


Այս թեմայով