Քաղաքացիները բարկացած են, որ վարչապետը չի մասնակցել Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը

Հոկտեմբերի 14-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» ապստամբ խմբի անդամ, արցախյան պատերազմի հերոս Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ 

Հուղարկավորության  արարողությանը ՀՀ կառավարության անդամների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չմասնակցելը վրդովեցրել էր շատերին։ Քաղաքացիների համար զարմանալի էր, թե ինչու՞ վարչապետը չի մասնակցում մի մարդու հուղարկավորությանը, ով իր կյանքը չի խնայել հանուն Հայաստանի պաշտպանության և հետագայում հանուն  պետության ինքնիշխանության։ Հուղարկավորության արարողության մասնակիցները նկատել էին, որ անգամ ոստիկանությունը չէր ապահովել մասնակիցների անվտանգ երթը և չէր ուղեկցել երթի մասնակիցներին մինչև «Եռաբլուր»։

Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էր անգամ ինչ-որ տեղ կիսատ։ Վարչապետը իր գրառման մեջ հիշատակել էր Խանդոյանի՝ միայն Արցախյան պատերազմին մասնակից լինելու դրվագը, իսկ հանուն քաղաքացու ազատության՝ նախկին ռեժիմի դեմ ապստամբելը աննկատ էր թողել։

Այս թեմայով