Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գրիգոր Չիվիչյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» մարզական ակումբի նախագահ, «Մարտեր առանց կանոների» մրցաշարի աշխարհի չեմպիոն Գրիգոր Չիվիչյանի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս առումով կարևորել մարզաձևերի երևանյան ֆեդերացիաների ձևավորումը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հյուրընկալության համար՝ Գրիգոր Չիվիչյանն իր հերթին նշել է, որ պատրաստ է հնարավորին աջակցել սպորտի զարգացմանը միտված քաղաքապետարանի ծրագրերին և նախաձեռնություններին՝ դառնալով Երևանի մարզական մեծ ընտանիքի անդամ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 


Այս թեմայով