Քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունից հետո տնտեսագիտականի և ԵՊՀ–ի պաշտպանական խորհուրդները փակվել են

Քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունից հետո տնտեսագիտականի և ԵՊՀ–ի պաշտպանական խորհուրդները փակվել են««Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության սկանդալային պաշտպանությունից հետո տնտեսագիտական համալսարանի, ինչպես նաև Երևանի պետհամալսարանի պաշտպանական խորհուրդները փակվել են։
Նույն աղբյուրները հայտնում են, որ ԿԳ Նախարարությունը և բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) որոշակի վերակազմավորումներ են անելու պաշպանական խորհուրդներում։ Դա, իհարկե, Տարոն Մարգարյանի պաշտպանության հետ իրականում կապ չունի, բայց դրանից խիստ տուժելու են Աժ նախագահի և մի քանի այլ պաշտոնյաների որդիներ։
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ով այնքան ուսումնատենչ է, որ միաժամանակ՝ նույն տարում, ավարտել է Երևանի պետական համալսարանը և տնտեսագիտական համալսարանը (ընդ որում՝ ստացիոնար) ու հիմա էլ պատրաստվում էր ատենախոսություն պաշտպանել պետհամալսարանում, ստիպված է լինելու մի որոշ ժամանակ սպասել իր բաղձալի նպատակի իրականացմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով